«Ժամանակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը հնարավոր է ազատ արձակվի՝ երեկ մեզ ասաց Վ. Թումանյանի քույը՝ Մարիետա Թումանյանը: «Ջունգլի հայրը բոլորին ասել է, որ առաջիկա 10 օրվա մեջ իր տղան ազատության մեջ է լինելու:
Ասում են, որ Սարգիսը ծեծի ամբողջ մեղքը վերցրել է իր վրա, որպեսզի Ջունգլը ազատություն ստանա։ Ծեծի հիմնական մասնակիցը, Վարդանի գլխին հարվածներ հասցնողը հենց Զունգլն է եղել; Էնպես չի, որ ասեն, թե ամբողջը Սարգիսն է արել», – ասաց տիկին Մարիետան:
Քննիչը նրան հավաստիացրել է, որ նման բան չկա: «Բայց էս դարում դրանց նման հովանավորներ ունեցողներից ամեն ինչ էլ սպասելի է: Ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում, հանկարծ նման բան լինի, եթե Ջունգլը չպատժվի իր արածի համար, դուրս գա ազատություն, նրանց տունը կպայթեցնեմ», – ասաց տիկին Մարիետան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։