ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքւմ դիմելով պատասխան քայլերի շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: