Ստամբուլի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում հավաքվել են բազմաթիվ հայեր, որպեսզի հրաժեշտ տան հայուհի Սոնա Օգմենին, ով ամուսնացել է թուրքի հետ ու սպանվել իր եղբոր կողմից: Հրաժեշտի արարողությունից հետո աղջկա դին թաղվել է Ստամբուլի Զեյիտնբուրնու հայկական գերեզմանոցում:
Ինչպես գրում է թուրքական լրատվամիջոցը, աղջկա հուղարկավորությունը կայացել է այսօր ժամը 14:00-ին Սուրբ Գևորգ եկեղեցում: Եկեղեցու տարածքում ոստիկանությունն անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկվել:
Քրոջը սպանած Գենայ Օգմենի փաստաբան Ադնան Մերջան հերքել է լուրերը, որ սպանությունը տեղի է ունեցել կրոնական հողի վրա:


