Բիզնեսի շատ տեսակներ, նույնիսկ պարզ և ավանդականները, սկսած անվանման ընտրությունից, միջոցառումների կազմակերպումից մինչ օֆիսի կահավորումը պահանջում են կրեատիվություն: Եվ մարդկանց մեծամասնության մոտ կա դրա պակասը: Սակայն կան հնարքներ, որոնք օգնում են ստեղծել նոր հետաքրքիր գաղափարներ, հասկանալ թե ինչ է կատարվում ձեր ընկերության ներսում:
Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ մի քանի անհրաժեշտ խորհուրդ, որոնք կօգնեն ստեղծել կրեատիվ գաղափարներ:
- Ամենօրյա առարկաների այլընտրանքային կիրառում: Աշխատանքային գործընթացում ուղեղը վարժվում է սովորական գործողություններին, իսկ մեր առաջադրանքն է դուրս գալ շաբլոններից: Օրինակ, կարելի է աշխատանքային ամենօրյա գործիքների համար մտածել կրեատիվ և անսովոր կիրառություն:
- Կրկնօրինակման օբյեկտ: Այս վարժությունը խորհուրդ էր տալիս անգամ Դեյլ Կարնեգին: Երբ զգում եք ոգեշնչման պակաս, օգտակար է մտածել ինչպես մարդ, ում կցանկանայիք նմանվել կյանքում: Օրինակ՝ Ալբերտ Էինշտեյնի կամ Կոկո Շանելի հետաքրքիր կերպարները կարող են օգնել ձեզ շատ հարցերում:
- «Պատերազմեք» ինքներդ ձեր դեմ: Դարձեք ինքներդ ձեր թշնամին, մտածեք ինչ պետք է անել, որպեսզի ձեր ընկերությունը գլորվի անդունդը: Այս քայլով դուք կգտնեք ձեր թույլ տեղերը և կսկսեք շտկել դրանք: