Միշտ էլ ինձ համարել եմ մարդ, ով կարողանում է տարբեր իրավիճակներում`սառը դատողությունը պահել, կամ գոնե արագ վերականգնել այն: Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունն ինձ ապացուցեց, որ ես լիովին չեմ կարողանում կառավարել զգացմունքներս և մի քանի օր չկարողանամ սառը դատել: Վիժվածքը բռնված է:
Այժմ քիչ թե շատ սառել է դատողությունս : Շատերը պահանջում են, որ վիժվածքին պետք է հանձնեն հայկական կողմին ,որովհետև ռուսական կողմը արդար չի դատի, անգամ ծայրահեղ համեմատություններ կան սաֆարովի հետ, որ սրան Ռուսաստանը կարդարացնի, բայց ոմանք էմոցիաների ազդեցության տակ են այդպես ասում, ոմանք`քաղաքական դիվիդենտներ են հավաքում. Աստված բոլորի հետ: Անձամբ ես դույզն ինչ չեմ կասկածում, որ թեկուզ Ռուսաստանի Դաշնության տարածքում էս վիժվածքին դատելու են և ստանալու է առավելագույն պատժաչափ`ցմահ ազատազրկում, առանց ներման իրավունքի և ոչ մի Ռուսաստանի Դաշնության նախագահ սրան չի ների:
Անկախ էս վիժվածքի դրդապատճառներից`հոգեկան հիվանդ լինել, ազգային ատելություն, շահադիտական նկատառումներ ,թշնամու հատուկ ծառայությունների հրաման, կամ այլ բան, սա ցմահ ազատազրկելու է և ցանկացած կալանավայրում հենց քրեական աշխարհը սրան շան թուլի պես սատկացնելու են : Իսկ սրան ռուսական սահմանադրության համապատասխան կետի համաձայն, որ ասում են պետք է Ռուսաստանի Դաշնության տարածքում դատեն, որովհետև համաձայն այդ կետի իրենք իրավունք չունեն արտահանձնել Ռուսաստանի քաղաքացուն դեբիլություն է. Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը, օրենքները և նորմատիվ ակտերը գործում են միայն իրենց դեսպանատան և հյուպատոսարանի տարածքում, իսկ այն, որ բռնվել է ռուսական ԱԴԾ Սահմանապահ զորքերի կողմից, և նշանակում է ,որ Ռուսական իրավապահների իրավասության տակ է, նույն էությունն է, որ օրինակ վիժվածքին թուրք սահմանապահները բռնեին և հայտարարեին, որ թուրքական օրենքների ազդեցության տակ է և թուրքիայում պետք է դատվի. անգրագետ դեբիլություն:Համաձայն ՀՀ և ՌԴ միջև պայմանագրի 102 րդ բազայի մասին, ավելի կոնկրետ 4րդ կետի, բազայի զինծառայողի կողմից ՀՀ տարածքում կատարված հանցանքի կամ զանցանքի համար պատասխանատվություն է կրում ՀՀ օրենքի համաձայն: Վերջինս նորմալ կետ է, որ բխում է միջազգային իրավական պրակտիկայից և չի հակասում ՌԴ Սահմանադրությանը: Ես կոնկրետ ցանկանում եմ, որ վիժվածքին դատեն ՀՀ տարածքում, ՀՀ օրենսդրության համաձայն. ЗА СТРАНУ ОБИДНО:
Կատաղությամբ եմ համակվում, որ երկրիս գժի տեղ են դնում և ՀՀ տարածքում չ գործող ՌԴ Սահմանադրությանն են հղում անում ,որը այնքանով է անկապ, կապ չունի. Ինչ արտահանձնման մասին լոլոներ, երբ հանցագործությունը ՀՀ տարածքում է կատարվել ,կասկածյալնել ձերբակալվել է ՀՀ տարածքում, շատ էլ ՌԴ ԱԴԾ զինծառայողների կողմից: Մի խախտեք երկրիս հետ պայմանագիրը և ապօրինաբար վիժվածքին մի տարեք ՌԴ. քար եք գցում երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների գլխին կասկածելի հեղինակության հասնելու համար:
Տիգրան Մկրտչյան facebook