«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում տեղի ունեցած զազրելի սպանության առիթով, ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական հայտարարությամբ հանդես եկավ:

Պարզվում է՝ այդ շտապ հայտարարությունը նա արել էր հեռավոր ԱՄՆ-ից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը ԱՄՆ-ում է գտնվում դեռեւս հունվարի 3-ից, որտեղ նախատեսված էր ստորագրել Գյումրիի եւ Գլենդելի միջեւ համագործակցության հուշագիր: Սակայն Գյումրու քաղաքապետն ընդհատել է այցը եւ չսպասելով փաստաթղթի ստորագրման արարողությանը՝ շտապ վերադառնում է Հայաստան՝ գյումրեցիների կողքը»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/290741/