Այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ասուլիսի արդյունքում այդպես էլ չպարզվեց, թե կոնկրետ որ երկրի մարմիններն են վարելու Գյումրու սպանդի հեղինակ Վալերի Պերմյակովի գործով նախաքննությունը։ Նա միայն հստակեցրեց, որ նախաքննության ու դատաքննության ընթացքում Պերմյակովը գտնվելու է ՀՀ տարածքում:
Պերմյակովը մինչդատավարական գործընթացում պահվելու է ՀՀ տարածքում, սակայն անհայտ մնաց թե կոնկրետ որտեղ պետք է պահվի անհայտ է:
Խոսելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հայտարարության մասին, Կոստանյանը մեկնաբանեց՝ «նա իրավաբան չէ և չի կարող տալ իրավական գնահատական»:
Կոստանյանն անդրադարձավ նաև 1999 թ.-ին ևս ռուսական ռազմակայանի զինծառայողի կողմից նմանատիպ հանցագործությանը, որը կատարվել էր Գյումրիում: Սակայն այն ժամանակ տվյալ անձը հայտնաբերվեց ու ձերբակալվեց ՀՀ իրավապահների կողմից, այդ պատճառով էլ անցավ ՀՀ իրավապահների իրավազորության տակ:
«Ես հասկանում են զգացմունքային մղումները, բայց սա այն հարցը չի, որ մենք պետք է զգացմունքներով առաջնորդվենք: Մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հետ: Մենք չենք խոսում որևէ իրազորություն զիջելու մասին, գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը: