Իմ նախկին փաստաբանական և իրավապաշտպան փորձից պետք է ասեմ, որ 2011-2012 թվականներին մի շարք գործերով զբաղվել եմ ռուս զինվորների պաշտպանությամբ, որոնք տարբեր զինվորական հանցագործություններ էին կատարել ռուսական բազայի տարածքում: Այդ քրեական գործերի նախաքննությունը և դատաքննությունն անց էր կացվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գործող ՌԴ ռազմական քննչական մարմնի, այնուհետև նույն տարածքում դատական նիստեր գումարող ՌԴ զինվորական 5-րդ գառնիզոնի դատարանի կողմից:

Հիմա, որքան հասկանում եմ ընթացող զարգացումներից, Գյումրու ոճրագործության մեջ կասկածվողի դատավարությունը տեղի կուենան այդ նույն դատարանում, որից հետո նա կդատապարտվի և կտեղափոխվի ՌԴ` պատիժը կրելու համար, ինչպես որ եղել է իմ կողմից մասնակցած զինվորական մյուս գործերով:

Էդմոն Մարուքյան Ֆեյսբուք