Այսօր լրագրողների հետ զրույցում  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ասաց, որ Ավետիսյանների ընտանիքի գործը պետք է հետաքննվի Հայաստանում:

Նա նշեց, որ ըստ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին միջպետական համաձայնագրի և երկրի օրենսդրության՝ գործի իրավազորությունը պատկանում է հայկական կողմին: «Այդ պատճառով ակնկալում ենք, որ, ինչպես երեկ խոստացավ ՀՀ դատախազը, քննությունը և գործի հետագա ընթացքը կանցկացվեն երկրում, և կասկածյալը պատասխանատվության կենթարկվի մեր իրավապահ մարմինների կողմից՝ ըստ հանրապետության օրենքների», – հավելեց նա:

Օմբուդսմենը եզրափակեց, ասելով, որ եթե հանրության մտահոգությունը ժամանակին չցրվի, դա կարելի կլինի համարել մարդու իրավունքների խախտում: Այդ ժամանակ մենք հանդես կգանք պաշտոնական գնահատականով: