Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-24-ին 102 երկրների ղեկավարների ու վարչապետների Չանաքքալեի պատերազմին նվիրված միջոցառումների շրջանակում երկիր այցելելու հրավերներ է ուղարկել:
«Միլլիյեթը» գրում է, որ այդ հրավեր-նամակներից մեկը չափազանց ուշագրավ է: Պարզվում է՝ Էրդողանը հրավեր է ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Չանաքքալեի հիշատակի միջոցառմանը բարձրագույն մակարդակով հրավիրվել են Առաջին աշխարհամարտին մասնակցած բոլոր պետությունների ղեկավարները:
Նամակի հասցեատեր է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, ով ամեն տարի Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալիս:
Էրդողանն իր հրավեր-նամակում խաղաղության գաղափարն է առաջ քաշել:
Կառավարության պաշտոնյաններից մեկը նշել է, որ Սերժ Սարգսյանին հրավիրելու դրդապատճառը եղել է այն, որ Չանաքքալեի մարտերին մասնակցել ու զոհվել են նաև տարբեր էթնիկ խմբերի երիտասարդներ, այդ թվում՝ հայեր:
«Եթե Օբաման ու Սարգսյանն այս հրավերին արձագանքեն, ապա դա պատմական մեծ անակնկալ կլինի: Սակայն անգամ եթե Հայաստանն ու ԱՄՆ-ն այդ միջոցառմանը չմասնակցեն, սա կլինի երկրորդ անակնկալն Էրդողանի կողմից՝ անցյալ տարի 1915թ-ի դեպքերի ընթացքում զոհերի հարազատներին ուղղված նրա ցավակցական ուղերձից հետո»,- գրում է պարբերականը:
Էրդողանն Ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին Թուրքիա է հրավիրել
