Այսօր՝ հունվարի 17-ին, ադրբեջանական կողմի կրակոցից սահմանամերձ գոտում հայ զինծառայող է զոհվել: 21 ամյա զինծառայողը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանն էր:

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից նշելով, որ զինվորը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:

Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն մահացած վիճակում: