Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի և զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունը, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև առկա տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել այդ ուղղությամբ: