«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում», երեկ մի պահ խուճապային վիճակ է ստեղծվել: «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» հիմնադրամի սենյակներից մեկում աշխատակիցները նկատել են արկղեր և փորձել են պարզել, թե դրանք ով է բերել, և ինչ կա դրանցում: Բացելուց հետո տեսել են, որ արկղերում պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ կան:

Հնարավոր վտանգից խուսափելու համար ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն: Տեղում հավաքված քաղաքացիները նկատել են, թե ինչպես են ԱԻՆ աշխատակիցները մարդկանց հորդորել լքել նշված շենքը, մի մասն էլ մինչև փրկարարների ժամանելն է «փախել» շենքից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից» պաշտոնապես ասացին, թե կատարվածի մասին առաջին անգամ են լսում:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: