Հունվարի 21-ին Թել Ավիվի կենտրոնում դանակով զինված անձն ավտոբուսում հարձակվել է ուղևորների վրա՝ արդյունքում վիրավորվել 10 մարդ: Ինչպես հայնտում են տեղական ԶԼՄ-ները, վիրավորներից 2-ի վիճակը ծանր է, գրում է BBC-ն:

«Կասկածյալը Թել Ավիվի կենտրոնական մասում դանակով հարձակվել է ավտոբուսի մի քանի ուղևորների վրա»,- հայտնել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկկի Ռոզենֆելդը:

«Ոստիկանության ստորաբաժանումները կասկածյալին տեղում գնդակահարել են, կան կասկածներ, որ կատարվածն ահաբեկչություն է»,- հավելել է նա: ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողն ազգությամբ արաբ է եղել: