Անվանի երգիչ Պատրիկ Ֆիորիի իրական ազգանունը Շուշայան է: Նա միայն դեռահաս տարիքում է փոխել իր իսկական ազգանունը:
Voici.fr կայքը փորձել է պարզել այդ հարցը: Կայքը նշում է, որ Ֆիորին երգչի բեմական կեղծանունը չէ, ինչպես շատ հայտնի արվեստի գործիչների դեպքում է: Մինչև 1983 թվականը երգչի անունը Պատրիկ Շուշայան էր, և նրա ազգանունը հայկական ծագում ունի, քան որ նրա հայրը հայ է: 14 տարեկանում նա փոխել է իր ազգանունը՝ որոշակի պատճառներով:
Պատրիկ Ֆիորին ասել է, որ նրա իսկական ազգանունը խնդրահարույց էր իր ընկերների և ուսուցիչների համար:
«Դպրոցում ոչ ոք չէր կարողանում արտասանել իմ ազգանունը՝ Շու-շա-յան: Այդպիսով 14 տարեկանում ես հարցրի հայրիկին, թե նա դեմ չի՞ լինի արդյոք, եթե ես վերցնեմ իմ մայրիկի ազգանունը»,-նշել է երգիչը: Այդ ազգանունն էր «Ֆիորի», որը պատանի Պատրիկը հավանել էր:
«Ֆիորի» իտալերեն նշանակում է ծաղիկ: Սակայն չգիտեմ՝ ինչ է նշանակում Շուշայան»,- նշել է երգիչը:


