Վերջին 20 օրերին, այսինքն` այս տարվա մեջ արդեն մենք ունենք մեկ տասնյակի հասնող զոհեր սահմանում: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվել են Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը: Հունվարի 6-ին դարձյալ 2 զոհ: Հունվարի 11-ին Տավուշում զոհվեց հովիվ Սերյոժա Սարգսյանը: Հունվարի 17-ին ադրբեջանական Ոսկեվան գյուղի բնակիչ պայմանագրային զինծառայող 21-ամյա Արման Հարությունյանը: Հունվարի 20-ին զոհվեց 20-ամյա Սուրեն Փիլոյանը:

Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Նման իրավիճակում երկրի առաջին դեմքերի կողմից մենք պետք է ստանանք հստակ բացատրություններ: Ինչ է կատարվում և ինչ է սպասվում մեր երկրին մոտակա ժամանակահատվածում: Հերթական լարվածություն սա համարելը, կարծում եմ, անբարոյական է, քանի որ զոհվում են մեր եղբայրները, մեր երիտասարդները:

Ծաղկեպսակներով և ցավակցություններով չենք կարող կանխել վաղվա դիվերսիաները:

 

Վահան Բաբայան Ֆեյսբուք