«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը լրանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի 57-ամյակը: Այսօր, ժամը 20-ին տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում պարզ կդառնա՝ Աբրահամյանը հրավերք անելո՞ւ է: «Կասի՝ կիմանանք, մի քիչ սիրուն չի լինի, որ էս օրերին մեծ հավաք անի, բայց դե՝ կնշի, բա ո՞նց, մանավանդ որ ձեռքբերումներ էլ կան»,- ասաց ԳՄ ծերերից մեկը՝ ակնարկելով, որ դոլարն իջնում է, դրամը կայունանում»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: