Հայտնի կինոռեժիսոր, դերասան և հաղորդավար Տիգրան Քյոսայանը Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ Գյումրիում մասսայական սպանության մեջ մեղադրվողը մարդ չէ, իսկ այդպիսիք ազգություն չունեն։

«Ճիշտ որոշում է մարդասպանին դատել Հայաստանում։ Չի կարելի օգնել Ռուսաստանի և Հայաստանի բազմադարյա բարեկամության թշնամիներին: Ցավալի է, որ որոշումը դեռևս չի կայացվել»:

«Ես կդատեի նաև այն բուժաշխատողներին, ովքեր թույլ են տվել այդ մարդասպանին հայտնվել ռուսական բանակում»,- գրել է Տիգրան Քյոսայանը: