Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ Երեւանի Հանրապետական ստադիոնում ստուգողական հանդիպում անցկացրեց Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով: Վարդան Միանսյանը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերեց պաշտպաններ Վարազդատ Հարոյանին եւ Վալերի Ալեքսանյանին: Լյուքեմբուրգի հետ հանդիպմանը մեկնարկային կազմում կենտրոնական պաշտպանի դիրքում հանդես եկած Արտյոմ Խաչատուրովը մնաց պահեստայինների նստարանին: Սպասվածի նման առաջին խաղակեսն անցավ ազգային հավաքականի մեծ առավելությամբ, սակայն լուրջ վտանգներ Գոռ Մանուկյանի դարպասի մոտ գրեթե չեղան: Առաջին լուրջ վտանգը վերածվեց գոլի: 24-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, հետեւում թողնելով երիտասարդական հավաքականի պաշտպանության խաղացողներին, փոխանցում կատարեց դատարկ դարպասի դիմաց հայտնված Էդգար Մանուչարյանին, որը չվրիպեց: Ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ունեցան եւս մի քանի հնարավուրություն, բայց հաշիվը չփոխվեց՝ 1։0։ Խաղակեսի տեւողությունը 35 րոպե էր։

Երկրորդ խաղակեսի սկզբում գոլի հեղինակ Էդգար Մանուչարյանին փոխարինեց Արթուր Սարկիոսվը, սակայն 11 րոպե անց Մանուչարյանը վերադարձավ խաղադաշտ՝ փոխարինելով Յուրա Մովսիսյանին: Վարազդատ Հարոյանին փոխարինեց Արտյոմ Խաչատուրովը: Ռոման Բերեզովսկին տեղափոխվեց պաշտպանելու երիտասարդական հավաքականի դարպասը, իսկ ազգային հավաքականի դարպասին կանգնեց Գեւորգ Կասպարովը :Երկրորդ խաղակեսում առաջին լուրջ վտանգը ստղծվեց ազգային հավաքականի դարպասի մոտ, երբ Գագիկ Պողոսյանի հարվածից հետո գնդակը կարող էր հայտնվել դարպասում: Երկրորդ խաղակեսի 11-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն անկակնկալի բերեց  Ռոման Բերեզովսկուն եւ գրավեց նրա պաշտպանած դարպասը: Գեւորգ Ղազարյանին փոխարինեց Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելիին՝ Զավեն Բադոյանը: Արթուր Սարկիոսվն, անցնելով ամբողջ աջ եզրով, մտավ տուգանային հրապարակ, խաբս տվեց պաշտպաններին: Բերեզովսկին փրկեց երիտասարդական հավաքականը վերահաս գոլից: Հենրիխ Մխիթարյանը նույնպես փոխարինվեց: Նրա տեղը խաղադաշծտ մտավ Արտակ Եդիգարյանը: Վալերի Ալեքսանյանին փոխարինեց Արթուր Ավագյանը: Երկրորդ խաղակեսի միջնամասում անջատվեց ստադիոնի լուսավորությունը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում գեղեցիկ խաղարկման արդյքունում գնդակը հայտնվեց Էդգար Մանուչարյանի մոտ, որը դարձավ դուբլի հեղինակ՝ 3։0:

Երիտասարդական հավաքականը վատ տպավորություն չթողեց: Հատկապես տպավորիչ խաղով աչքի ընկավ Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմի խաղացող Աղվան Պապիկյանը:

NEWS.am Sport