«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին Քննչական կոմիտեի տարածած տեսանյութը՝ հայ քննիչների կողմից Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի առաջին հարցաքննության մասին, հսկայական հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում։

Մեկ օրվա ընթացքում տեսանյութը վաստակել է 279 հազար դիտում, ինչը այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ հայկական համացանցում։ Նկատելի է սակայն, որ հայ հանրությունը զարմացած է, որ ի դեմս Պերմյակովի ոչ թե մարդակեր հրեշ է տեսնում, այլ սովորական 20 տարեկան տղայի, ով առաջին հայացքից չի տարբերվում հազարավոր ուրիշներից»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: