«Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար»,- անդրադառնալով երեկ տավուշի մարզում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներին ասել է ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։
Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։
Նմանատիպ սադրանքներով Բաքվի ռեժիմը միայն նպաստում է միջազգային հանրության կողմից իրեն հասցեագրված՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին»։