«Անցած գիշեր ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ: Հրադադարի ռեժիմի խախտումները թուլացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները լիովին վերահսկվում են իրավիճակը»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը:
Հիշեցնենք նաև, որ համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց: