«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազին և թերթի խմբագրությանն է դիմել Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանը, ով նամակում գրել է, որ մարտի 10-ին Կենտրոնական բանկի մոտով երթևեկելիս նրան թվացել է, թե պետավտոտեսչության մեքենան իրեն կանգնեցրել է:
«Խախտում չէի արել, ուղղակի մոտեցա Վանիկ անունով տեսուչին և հարցրեցի, թե ինչու է կանգնեցրել, նա ինձ ասաց, որ դիմացի մեքենան է կանգնեցրել: Երբ մոտենում էի իմ մեքենային, պետավտոտեսչության մեքենայի միջից մեկը հայհոյեց»,- գրում է քաղաքացին:
Ըստ նամակագրի՝ մեքենայում նստած պետավտոտեսուչ Ռոբերտ Վարդանյանն իրեն ապտակել է և ինքն այդ ամենը նկարահանել է:
«Սրա մասին, որպես հաղորդում հանցագործության մասին, հայտնել եմ ՀՔԾ-ի պետին, ոստիկանության կենտրոնական բաժին և ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանին:
Անցել է արդեն 8 օր, սակայն քրգործ չի հարուցվել: Ինձ դատաբժշկական փորձաքննության չեն տարել, որպեսզի իմ դեմքի վրայի այտուցներն անհետանան»,- հավելել է նամակագիրը:


