Հունվարի 28-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 41-ամյա Արա Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. սեպտեմբերի 29-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Լոռու մարզի դատախազին: