Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայոց բանակի 23-րդ տարեդարձին, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից։
Միջոցառմանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ (շուրջ 80 հոգի), ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Բանակի օրվա առթիվ ՀՀ զինված ուժերի 12 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի մեդալներով և կրծքանշաններով:
Հանդիսավոր միջոցառմանը նախորդեց Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում տեղի ունեցած ժամերգությունը: