«Մենք մեր ամբողջ վճռականությամբ գնում ենք հաղթանակի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ավագանու ընտրություններից, նման կարծիք հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով, այն ատելության մթնոլորտը, որը կար 2007 թվականի ավագանու ընտրություններին, այս անգամ չկա, ինչը, ըստ պատգամավորի, զգալի առաջընթաց է:
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին և ընտրախախտումներին, Խաչիկ Հարությունյանը գտնում է, որ եթե դրանք կատարվում են ճնշումների արդյուքում` անընդունել է:

Լրագրողների այն հարցին, թե ՀՀԿ-ն արդեն փորձում է ներգրավվել ավագանու ընտրություններին ուսուցիչների այլ մարզերից, ինչպե՞ս է դրան վերաբերում ԱԺ պատգամավորը, նա պատասխանեց.

«Եթե այդ ուսուցիչները ինքնակամ ցանկանում են իրենց աշխատանքով ինչ-որ մի գործի նպաստավոր լինեն, ես կարծում եմ, որ դրանում ոչինչ չկա, իսկ եթե նրանց ստիպում են, իհարկե դա անընդունելի է»:
Ըստ նրա, Երևանում անելիքները շատ են և հենց դրա համար է նրա կուսակցությունը մասնակցում այս ընտրություններին, իսկ ինչ վերաբերում է Երևան քաղաքի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ըստ ՕԵԿ-ական պատգամավորի, նա բնավ վատը չէ, բայց որպես անձնավորություն միայն:
«Համեմատելով Տարոն Մարգարայաին նրա նախորդների հետ կարող ենք ասել, որ նա պարկեշտ մարդ է, բայց մի բան է մարդ լինելը, մեկ այլ բան է գործ անելը»,- ավելացրեց Հարությունյանը:

Վերջինս գտնում է նաև, որ իշխանության մեջ գտնվելով իշխանության մաս կազմելով պետք չէ, և պարտադիր էլ չէ վարել «ջայլամի» քաղաքականություն, այն էլ այն դեպքում, երբ անգամ Հանրապետական կուսակցությանն ամեն ինչ չէ, որ բավարարում է:

Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե համա՞միտ է նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած այն կարծիքին, որ օլիգարխներ խորհրդարանում չկան, Խաչատրյանը պատասխանեց. «Պատգամավորները, ովքեր հայտնվել են խորհրադարանում պատահական չեն հայտնվել և նրանք հասարակ մարդիկ չեն և նրսնց մեջ կան օլիգարխներ, իսկ նախագահը ասել, է որ հանրապետական կուսակցության պատգամավորնեի մեջ չկան օլիգարխներ»,-ասաց Խաչատրյանը և դրան ի հավելում ավելացրեց, որ ՕԵԿ –ում հաստատ օլիգարխներ չկան: