Հունվարի 27 –ի երեկոյան Իսպանական Իբիցա կղզում կինը ժայռից ընկել է, երբ ընկերը նրան ամուսնության առաջարկ է արել:

Դիմիտրինա Դիմիտրովան՝ Բուլղարիայի 29-ամյա քաղաքացուհին, եկել էր կղզի, որտեղ ընկերը մատուցող էր աշխատում: Երիտասարդը նրան ժայռի վրա զբոսնելու է հրավիրել, որտեղից մայրամուտի գեղեցիկ տեսարան է բացվում, և այնտեղ էլ ամուսնության առաջարկ արել: Ուրախությունից թռչկոտելով՝ կինը կորցրել է հավասարակշռությունը և գահավիժել 20 մետր բարձրությունից, փոխանցում է The Daily Mail-ը: