Որպես անհետ կորած որոնվում է Թալին քաղաքի բնակիչ 30-ամյա Մուշեղ Արմեն Միքայելյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 25-ին, ժամը 07.35-ի սահմաններում դուրս է եկել տնիցվ ու չի վերադարձել:

Մուշեղ Միքայելյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Թալինի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել (0249) 2-28-05 հեռախոսահամարով: