Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  Տիգրան Կարապետյանն ասաց, որ պետք է պահպանել ինքնությունը, ազգային ոգին, այլապես մեզ կտրորեն կանցնեն: Գյումրիում հաճախ են դժբախտ դեպքեր պատահում, բայց այստեղ է հայության ոգին և կարծես ուզում են սպանել այն:

«Կարծում եմ, որ էս ամենի մեջ մութ բան կա, որովհետև էդքան հեշտ բան չէ ընտանիք սպանել, մտածում եմ, որ մի հոգով չի եղել դա: Սխալ է, որ հայ իրավապահներին չեն հանձնում Պերմյակովին, հայի հողի վրա է եղել սպանությունը, մեր հողի վրա էլ պետք է պատիժը կրի, որ միշտ հետևենք, բաց չթողնեն»,- ասաց նա:

Անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին, Տիգրան Կարապետյանն ասաց, որ եթե երեխային մի հատ ապտակ չտաս չի դաստիարակվի:

«Մի հատ հակահարված պետք է տալ, թե չէ հա կզոհվեն: Դիպուկահարները սպասում են մեկը մի հատ ծխի, գլուխը բարձրացի, որ կրակեն, բայց մի հատ իսկական հակահարված պետք է տալ: Իսրայելը մի հատ զինվորի մի բան է լինում, ռմբակոծում է, որովհետև գիտի, որ մուսուլմանը ուրիշ լեզու չի հասկանում»,- ասաց նա: