Այսօր՝ հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների հայտնել է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշված է եղել, որ արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:

Ադրբեջանական կողմն այդ լուրը որակել է որպես «ապատեղեկատվություն», սակայն նշել է, որ Խոջավենդիի հատվածում հայկական կողմը ժամը 12:55-ի սահմաններում խախտել է հրադադարի ռեժիմը, որի ժամանակ արձակված գնդակի անդրադարձման հետևանքով զոհվել է հենակետում ծառայություն իրականացնող զինծառայող Էշգին Ալլահվերդիևը:

Ադրբեջանական հաղորդագրության մեջ նշվում է նաև, թե հունվարի 31-ին ժամը 15:00-ի սահմաններում հայկական դիվերսիոն խումբը Ղազախի հատվածում փորձել է իրականացնել դիվերսիոն հարձակում, սակայան դեռևս ականապատ միջդիրքային գոտում «հայտնաբերվել և ամբողջությամբ ոչնչացվել է»։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանն արձագանքել է այս պնդմանը՝ ֆեյսբուքյան իր էջում ադրբեջանական կողմին հարցնելով թե որտե՞ղ են հայ դիվերսանտների դիակները։