ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր արձակել եմ հետևյալ հրամանը:

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը)` հանրակրթական հիմնական և նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել մինչև ս/թ մարտի 31-ը: 

Մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով: