Ուժգին փոթորիկը Թուրքիայում 5 մարդու մահվան պատճառ է դարձել, վիրավորվել է 110 մարդ, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:

Բուրսան ամենից շատն է տուժել փոթորկից: Այստեղ մահացել է 3 և տուժել 110 մարդ, վնասվել են 300 տների տանիքներ և 100 ավտոմեքենաներ:

Քամու արագությունը հասել է 107 կմ/ժամի, ինչի հետևանքով դադարեցվել են ներքին ու միջազգային բազմաթիվ չվերթներ ու ծովային ուղղություններ:

«Թուրքական ավիաուղիները» հաղորդել է 65 ներքին և 59 միջազգային չվերթի հետաձգման մասին:

Դադարեցվել է նաև գնացքների շարժը, կաթվածահար է եղել երթևեկությունը:

Ստամբուլում, Բուրսայում, Յալովայում արմատախիլ են եղել ծառեր, տապալվել են սյուներ և շենքերի տանիքներ: