Փետրվարի 1-ին ՊԲ առանձին ինժեներասակրավորային գումարտակներից մեկը նշել է կազմավորման 20-ամյա տարեդարձը, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, արցախյան ազատամարտի վետերաններ և հյուրեր:
Կազմակերպված հանդիսավոր միտինգի ընթացքում հնչել են ելույթներ, որոնցում անդրադարձ է կատարվել գումարտակի կազմավորմանը, արցախյան գոյապայքարում վերջինիս անցած ուղուն ու նրա դերակատարությանը վճռորոշ ճակատամարտերին: Մեկ անգամ ևս հիշվել և մեծարվել են հայրենիքի համար մղված պայքարում մարտիրոսված ինժեներ-սակրավորները:
Տոնական միջոցառումների ավարտին հրապարակվել են ՊԲ և զորամասի հրամանատարների «Տարեկան տոն օրվա» մասին հրամանները, որոնց համաձայն աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով, արժեքավոր նվերներով և արժանացել դրամական խրախուսման: