Գյումրի քաղաքում կատարված զանգվածային սպանության և դրան հաջորդած անկարգությունների մասին տեղյակ է ռուսաստանցիների մեծամասնությունը՝ 68%: Սրա հետ մեկտեղ սակայն բնակչության 1/3-ը (32%) ոչինչ չի լսել այս մասին:

Ինչպես գրում է Интерфакс-ը՝ հարաբերական մեծամասնությունը (48%) կարծում է, որ այս գործի քննությունը պետք է վարեն ռուս և հայ քննիչները, իսկ դատը պետք է լինի ռուսական (42%), սակայն անցկացվի Հայաստանի տարածքում (44%)։

Հարցին, թե գործով պե՞տք է զբաղվեն ռուս քննիչները, դրական են պատասխանել հարցվածներից յուրաքանչյուր 5-րդը՝ 25%, հայերը՝ 21%։ Դժվարացել են պատասխանել հարցման մասնակիցների 6%-ը։

Այս հարցումն անցկացվել է հունվարի 23-26-ը, 1.600 մարդու շրջանում՝ ՌԴ 46 շրջանի 134 բնակավայրում։ Այն, որ դատական լսումները պետք է անցկացվեն Ռուսաստանում, վստահ է հարցվածների 35%-ը, 21%-ը դժվարացել է պատասխանել։