Այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Շանթի գործով վճիռը, որով անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Մանթո մի մնացեք, մենք գիտեինք, որ սենց ա լինելու»,- ընկերներին ու հարազատներին դիմեց ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը։
Ամբաստանյալները ժպիտով լսեցին դատարանի վճիռը, սակայն դատարանի դահլիճում ներկաները բուռն արձագանքեցին դատավճռին՝ աղմկելով և դատարանին մեղադրելով իշխանությունների պատվերը կատարելու մեջ։
Նշենք նաև, որ դատավորը Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։