«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի:

Ըստ նույն տեղեկությունների՝ պաշտոնանկության պատճառը նրա ղեկավարած ՔԿՀ-ում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔԿՀ-ի պետն ասաց, որ նման բան չկա:

Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել էր Արամ Խաչատրյանի լիազորությունները:

Նշված ՔԿՀ պետի պաշտոնակատար էր նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը: Ավելի ուշ Խաչատրյանը վերադարձավ իր պաշտոնին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: