Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները 1987 թ. ծնված Ահարոն Բ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, հյուրասենյակի բազմոցի միջից, հայտնաբերել և առգրավել են «ՏՕԶ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: