Գյումրիի սպանդի մեղավոր զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կանցկացվի Հայաստանում: Մասնավորապես կայազորի զինվորական դատարանում, որը գտնվում է ռազմաբազայի տարածքում: Ինչպես հայտնում է Интерфакс-ը՝  այս որոշումը կայացվել է Հայաստանի տարածքում գտնվող 102-րդ ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա։

Իսկ այլ աղբյուր նշում է, որ կողմերը համաձայնեցնում են նաև համատեղ մեղադրական եզրակացությունը՝ ռուսական օրենսդրության հիման վրա։ Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստի առթիվ քրեական գործը միաժամանակ քննում են ռուսական և հայկական կողմերը, ապա որոշվում է ռուսական քրեական օրենսդրության հիման վրա համատեղ միասնական մեղադրական եզրակացության հարցը:

«Այն ամենը, ինչ կմշակեն հայ քննիչները, կփոխանցվի ռուսական կողմին՝ գործի նյութերին կցելու համար»,- նշվում է հոդվածում: