««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ը քաղաքացիներից դժգոհություններ է ստանում այն մասին, որ «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունը մեքենաների սպասարկման ծառայության տարեկան վճարը մոտ 2 տոկոսով թանկացրել է: Այդ ըներությունից մեզ պատասխանեցին, որ իրենց մոտ ոչ մի նոր թանկացում չի եղել: «Մեզ մոտ միայն ամռանն է թանկացում արձանագրվել, այն էլ օրենքի շրջանակներում է եղել: Դա 2010 թվականին հաստատված սակագների սահմաններում էր:
Ամեն դեպքում, վերջին վեց ամիսների ընթացքում թանկացում չի եղել: Թանկացում կարող է կոնկրետ մարդու դեպքում լինել. «Բոնուս-Մալուս» համակարգը, ըստ որի՝ եթե վարորդը վթար է ունենում, ապա իր սակագինը հաշվարկելիս թանկացնող գործակից է կիրառվում: Դա կախված է, թե վարորդը քանի վթար է ունեցել: Իսկ «Կասկո» ապահովագրության դեպքում հաշվիչ է կիրառվում: Գուցե՞ այնտեղ փոփոխություններ եղած լինեն»,-բացատրեց ընկերության մամլո խոսնակ Էմմա Մոժարովան:
Նա նաեւ հայտարարեց, որ ոչ մի ապահովագրական ընկերություն չի կարող ինքնուրույն սակագին վերանայել. «Դա բացառվում է, եթե սակագնի վերանայում լինի, ապա այդ հարցը պետք է Կառավարության մակարդակով որոշվի»,- ասաց Էմմա Մոժարովան»: Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: