ԱՄՆ-ում բնակվում է մի շուն, որն ունի մարդանման արտաքին: Գիտնականների կարծիքով շան և մարդու արտաքին նմանությունը էվոլյուցիայի զարգացման արդյունք է: Գրում է Minval.az ադրբեջանական կայքը:

Տոնիկ մականունով շունը բնակվում է ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում: Նրա մայրը պատկանում է շիտցու տեսակին, իսկ հայրը ամենայն հավանականությամբ պուդիլ է:

Երկու տարվա ընթացքում Տոնիկը մեծ փորձությունների միջով է անցել, անգամ մահապատժի են դատապարտել: Նրան փրկել են հասարակական գործիչները, որոնք պաշտպանում են կենդանիների իրավունքները:

Այժմ նրա ճակատագրով հետաքրքրվում են շատ մարդիկ, իսկ կամավորները Տոնիկի համար նոր տերեր են փնտրում: