Ամերիկյան Դենվեր քաղաքում 2014թ. մայիսին թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել օդաչուի՝ թռիչքի ժամանակ «սելֆի» անելու անհաջող փորձը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, հետաքննության արդյունքում նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի իշխանությունները:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկտեղանոց Cessna 150K ինքնաթիռն ընկել է մայիսի 31-ին՝ թռիչքից 4 րոպե անց: Միջադեպի հետևանքով զոհվել են 29-ամյա օդաչու Ամրիտպալ Սինգհը և ուղևորը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է GoPro տեսախցիկ, որով տեսագրված են եղել օդաչուի թռիչքները: Պարզվել է, որ Սինգհը ցածր բարձրության վրա թռիչքներ կատարելիս հաճախակի «սելֆիներ» է արել սմարթֆոնով:

Ուստի փորձագետները եզրակացրել են, որ այդ ժամանակ ևս օդաչուն փորձել է ինքն իրեն լուսանկարել, սակայն շեղվել է ու կորցրել կառավարումը: