Այսօր Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանում օրեր առաջ տեղի ունեցած դեպքին, երբ կախված էին գտել կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
Նա նշեց, թե սպանության գործող հարուցվել է քրեական գործ և իր հրամանով անցկացված ծառայողական քննությունը մի շարք բացթողումներ է արձանագրել ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ ստորաբաժանումների ղեկավարների կողմից:
«Պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտմամբ է եղել սպանությունը: Ոգելից խմիչքների օգտագործում է եղել, այնուհետև վիճաբանություն Հայկազ Բարսեղյանի և այլ կուրսանտի միջև: Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ տեղի է ունեցել ծեծկռտուք և այն վեր է ածվել սպանության: Քրեական գործը հարուցվել է, մեղավորների չորս շրջանակ կա, որոնք ձերբակալված են», – նշեց նա: Նախարարի խոսքով, բացահայտված խախտումների մեղավորները կհեռացվեց աշխատանքից: