Filmpro կայքի փոխանցմամբ` հայտնի երգչուհի Թինա Տյորները, որը Golden Eye երգի կատարողն է, հայտնել է իր և իր մենեջեր Էրվին Բախի ամուսնության մասին:
Էրվին Բախը Թինա Տյորների մենեջերն է դարձել 80-ական թթ. կեսերին: Նրանք արդեն 27 տարի է, ինչ միասին են: Մի քանի տարի առաջ Բախը նրան ամուսնության առաջարկ արեց, սակայն երգչուհին հրաժարվեց: Սակայն այսօր MOBO երաժշտական կայքում հաղորդագրություն էր տեղադրված, ըստ որի Տյորները մտափոխվել է և պատրաստվում է ամուսնության:
Տյորները և Բախը բնակվում են Շվեյցարիայում, իսկ վերջերս երգչուհին հրաժարվեց ամերիկյան անձնագրից` Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալու համար: