«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի քանի ամիս է, ինչ լքել է «Նախախորհրդարան»-ի` ներկայիս «Հիմնադիր խորհրդարանի» շարքերը: Այս մասին Խզմալյանն ասաց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: «Մենք լավ հարաբերություններ ունենք Ժիրայր Սէֆիլյանի հետ, տարաձայնությունները զուտ քաղաքական տեխնոլոգիաների, գործողությունների ներկայացման և հերթականության մասին է: Մենք երկուսս էլ համարում ենք, որ Հայաստանի փրկությունը համակարգային փոփոխությունն է, որոշակի տարաձայնություններ ունենք դրանց ժամկետների ու ձևի մասին»,- պարզաբանել է Տիգրան Խզմալյանը:
Բերձորի հայտնի դեպքերից հետո իշխանական շրջանակները սկսեցին «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանին մեղադրել «դրսի» պատվեր կատարելու մեջ: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Խզմալյանն ասաց. «Ես կապտակեմ այն սրիկային, ով կհամարձակվի իմ ներկայությամբ հայտարարել, որ Ժ. Սէֆիլյանը որևիցե անգամ, որևէ մեկի պատվերն է կատարել»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: