«Հրապարակ» թերթը գրում է.

«Օգտվելով Հակոբի հավակնություններից և ապագայում մեծ փող աշխատելու առիթը ձեռքից բաց չթողնելու նրա «միամիտ» հավատից, ինչ-ինչ շրջանակներ ներշնչեցին նրան նկարահանել էդ խայտառակ ֆիլմը: Էդ «շրջանակների» նպատակն էլ Ցեղասպանության 100-ամյակը և անցկացվող միջոցառումներն անլրջացնելն էր, ինչին, անշուշտ, անտեղյակ էր Ճոյտը ու իրեն արված զգուշացումներն այդպես էլ բանի տեղ չդրեց նույն էդ շրջանակների հորդորով»,- ասաց մեր աղբյուրը` հավելելով, որ «Հակոբի ձերբակալությունը մի տարր էլ ունի իր մեջ. նրան «ձերբակալել» է ոչ թե ոստիկանությունը, այլ հարկայինը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հարկայինը` ֆինանսների նախարարությունը, ոչ միայն սուպեր, այլև «ուժային» նախարարություն է դառնում, ինչն էլ անհանգստացրել է Հովիկ Աբրահամյանին, որին այսուհետև պետք է հսկի նաև Գալուստ Սահակյանի` ԱԺ-ում ստեղծվող «Բյուջետային հիմնարկը»:

Այս ֆոնին սրվել են Հովիկի ու Գալուստի, Հովիկի ու Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները, և նա ամեն ինչ անում է, որ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվի իր սանիկ, Խաչատրյան Գագոյի տեղակալ Պավլիկ Սաֆարյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: