«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Արսեն Արշակյանն առաջիկա օրերին աշխատանքի կանցնի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում: Մեզ հասած տեղեկություններով՝ Արշակյանը զբաղեցնելու է վարչության պետի պաշտոն: Նշենք՝ երբ երեկ հայտնի դարձավ, որ Ա. Արշակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ, նա լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ կատարվելու է պաշտոնի բարձրացում, իսկ թե հատկապես ինչ պաշտոնի՝ խոստացել էր ասել 2 օրից»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: