Եգիպտոսցի հրապարակախոս և լրագրող Սամի Ամարան Կահիրեում ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր գիրքը։ Այն կոչվում է «Պուտին... կապիտալի և իշխանության պայքարը», գրում է РИА Новости-ն։

Ամարան նախորդ դարի 80-ականների վերջից եղել է Եգիպտոսի կենտրոնական «Ալ- Ահրամ» թերթի սեփական թղթակիցը Մոսկվայում։

Նրա խոսքով՝ իր ներկայացրած աշխատանքն «առաջին գիրքն է, որն արաբ է գրել Պուտինի մասին»։ Շնորհանդեսը կայացել է Կահիրեում անցկացվող Գրքի 46-րդ միջազգային ցուցադրության ընթացքում։