Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Նա զբաղեցնում էր Պաշտպանական բանակի հրամանատարի 1-ին տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն:
Նշենք նաև, որ 29.01.2015թ., ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: