Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականին բուժօգնություն և սպասարկում ստացած հիվանդներից այս պահի դրությամբ 13-ի մոտ ախտորոշվել է հեպատիտ Ց-ով վարակվածություն և հիվանդություն։ Հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են: Ինչպես հայտնի է, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը քննարկումներ նախաձեռնեց ՀՀ առողջապահության նախարարության հետ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամություն է հայնել հոգալու 13 հիվանդի բուժօգնության և սպասարկման ողջ ծախսը:


