Վարկանիշային դասակարգումների շարքից. աշխարհի ամենանորարարական երկրները
Ամերիկյան հանրահայտ Bloomberg հրատարակությունն օրերս հրապարակել է աշխարհի 50 ամենանորարարական պետությունների վարկանիշային աղյուսակը:

Bloomberg-ի ամենամյա դասակարգումն իրականացվում է հետևյալ 6 ցուցանիշների հիման վրա՝ գիտահետազոտական մշակումներ, բարձրագույն կրթություն, գիտական անձնակազմ, բարձրագույն տեխնոլոգիաներում մասնագիտացած ընկերություններ, արտադրություն, պատենտներ:

Վարկանիշային աղյուսակի առաջատար տասնյակը հետևյալ տեսք ունի՝

1. Հարավային Կորեա
2. Ճապոնիա
3. Գերմանիա
4. Ֆինլանդիա
5. Իսրայել
6. ԱՄՆ
7. Շվեդիա
8. Սիգապուր
9. Ֆրանսիա
10. Մեծ Բրիտանիա: